Մարտի 18-ին` ժամը 09:15-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեղակայված պղնձամոլիբդենային գործարանի մոտակայքում՝ Դեբեդ գետում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել 1948 թ. ծնված Մ. Գ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
ՀՀ ԱԻՆ