Մարտի 17-ին՝ ժամը 20:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 01 UO 025 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել հարակից ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1961 թ. ծնված Գ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ