Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ շենք-շինություններ զավթելու փորձի համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօրվա դատական նիստում հնչեցրած մեղադրանքը, թե Հայկ Նահապետյանը, որպես միջնորդ, իրեն ժամանակին փոխանցել է սպառնալիք՝ «եթե չդադարեցնես քաղաքական գործունեությունդ, ռուսները քեզ կսպանեն»:
Հայկ Նահապետյանը նախ նշեց, որ ինքն ու Ժիրայր Սեֆիլյանը ժամանակին ծանոթ են եղել ու մտերիմ, իսկ դատարանում Սեֆիլյանի ասածը սուտ ու կեղծիք որակեց: Ապա պատմեց. «Ժիրայր Սեֆիլյանը ղեկավարում էր մի նախաձեռնություն՝ «100-ամյակն առանց ռեժիմի», որը 2014-15թթ. բավականին ակտիվ էր գործում: Որպես փորձագետ՝ ես գնահատականներ եմ հնչեցրել տարածաշրջանային իրադարձությունների, այդ թվում՝ Ուկրաինայի հայտնի դեպքերի հետ կապված՝ դրանք որակելով որպես զինված պետական հեղաշրջում: Դրա ժամանակ գունավոր հեղափոխության պատվիրատուները եւ կազմակերպիչներն իրենց մեթոդաբանության եւ գործիքակազմի համաձայն՝ ընտրել էին «սրբազան զոհի», կամ, ինչպես ասում են՝ «сокральная жертва»-ի: Վերջինս եղավ Մայդանի հայտնի դեպքերի ժամանակ զոհված հայտնի հայ երիտասարդը, իսկ հետագայում՝ այն 100 հոգին, որոնք սպանվելուց հետո ստացան «երկնային 100-յակ» անվանումը: Այդ ժամանակ ինձ համար, իսկ հիմա՝ ավելի փաստարկված կերպով, պարզ է, որ իշխանությունը զինված հեղաշրջմամբ վերցրած մարդիկ անձամբ են մասնակցել այդ անձանց գնդակահարությանը:
2014-15թթ.-ի Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեությունը վերլուծելիս ես արձանագրել եմ, որ արեւմտյան համապատասխան ուժային կենտրոնների կողմից գունավոր հեղափոխությունների մեթոդաբանության մեջ անպայմանորեն մտնում է «սրբազան զոհ»-ի փաստացի իրականացումը, եւ եթե Հայաստանում նման գործընթաց տարվի, ապա այդպիսի զոհերից մեկը կարող է հանդիսանալ Ժիրայր Սեֆիլյանը՝ հաշվի առնելով այն, որ նրան ճանաչում է Սփյուռքը, նա ունի մեծ ավանդ Արցախյան ազատամարտում, նա սրտացավ է ՀՀ-ի համար եւ քաղաքական աշխատանք է տանում Հայաստանի՝ արժանապատիվ երկիր դառնալու ուղղությամբ: Ուստի չէր բացառվում, որ եթե ՀՀ-ում գունավոր հեղափոխություն տեղի ունենար, Ժիրայր Սեֆիլյանը դառնար «սրբազան զոհ»: Ընդամենը սա է եղել իմ գնահատականը, որը երեք տարի անց նենգափոխվելով է ներկայացվում»:
Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի պնդմանը, թե Հայկ Նահապետյանը որպես սպառնալիքի միջնորդ է հանդես եկել, վերջինս նկատեց. «Նման բան ասելը տրամաբանական չէ: Եթե որևէ հարցի մասին իրեն ասելիք ունենայի, ես ինքս այդ մասին իրեն անձամբ կասեի, և ոչ թե տեղեկատվություն կփոխանցեի միջնորդի միջոցով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հետաքրքիր է, ո՞րն է արդար մարդու դեմ սուտ վկայություն տալու համար Սեֆիլյանին խոստացված պարգևը…
Իսկ դատաստանն Աստծունն է, և Նա հատուցումը կտա…
որքան խակ, միամիտ, ծայրահեղօրէն պարզամիտ պիտի լինի հայ ժողուրդի մի հատուածը, որ Ժիրայրի պէս մէկու մը նկատմամբ այդքա՜ն պաշտամունք ունենայ…
խորքին մէջ, զուտ անձնապէս, վատ մէկը չէ, սակայն նոյն ժողովուրդի – բնիկ – սփիւռքեան տարբերակին մէջ քսան անձեր իսկ չէք գտներ որ այդ աստիճան եւ այդքան հեշտօրէն խաբուին, մէկ անհատի մը երեւակայական հռչակով
հենց այդ պատճառով ալ ընդհանրապէս աննշան են բողոքի արտայայտութիւնները անոր օրինական դժուարութիւններու նկատմամբ… մինչ ամէն մարդ լաւապէս հասկցած է որ բաւականին շինծու բաներ ալ կան, իշխանութիւններու կողմէ, իր դատական թղթածրարում
նաեւ նախընտրելի է որ Ժիրայրը մի քիչ նստի, քան թէ աւելի վատ ճակատագրի արժանանայ… իր թելերը բռնած ուժերու իսկ կողմէ, ինչպէս լաւապէս կը բացատրէ այդ վերեւի փորձագէտը
այդ մտահոգութեամբ, իշխանութիւնները զգոյշ պէտք է լինեն որ բանտում ել պելա մը չգայ նրա գլխին…
Սեֆիլյանի հնչեցրած մեղադրանքները մանկամիտների համար են նախատեսված: Ցավալի է, որ ժիրայր Սեֆիլյանը դարձել է գործիք Արևմուտքի ձեռքերում:
Ակնհայտ է, որ Սեֆիլյանի «խոհրդականները» վերջին «օգուտն» են քամում նրանից՝ անգամ վերջինիս վարկաբեկման հաշվին…
Սեֆիլյանն իրենց նպատակների համար երևի այլևս պիտանի չէ…