Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը բասկետբոլի «Արթիկ»-ՖԻՄԱ հանդիպման գլխավոր մրցավարն էր

Մարտ 17,2018 19:28

Այսօր Արթիկում կայացած «Արթիկ»-ՖԻՄԱ հանդիպումով մեկնարկեց բասկետբոլի «Ա» լիգայի կիսաեզրափակիչ փուլը, իսկ երեկոյան ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում ուժերը կչափեն «Ուրարտուն» եւ «Արցախը»:

Կիսաեզրափակիչն անցկացվելու է մինչեւ երկու հաղթանակ սկզբունքով:

Արթիկի մարզադպրոցում կայացած առաջին խաղում տանտերերը 111:87 հաշվով համոզիչ հաղթանակ տարան: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրեյ Կոնստանտինովը («Արթիկ»): Նա վաստակեց 50 միավոր:

Այս հանդիպման գլխավոր մրցավարը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանն էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031