Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում գործող ՔՀԿ-ներին ներկայացվեց սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ գործող օրենսդրության դրական և խրթին կողմերը

Մարտ 17,2018 18:48

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում մարտի 16-ին Իջևանում կազմակերպված սոցիալական ձեռնարկատիրության ինստիտուտի վերաբերյալ դասընթացին մասնակցեց 7 մարզային քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) ներկայացուցիչ։

Սոցիալական ձեռնարակատիրության ոլորտում բավականին փորձ ունեցող «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տնօրեն Անահիտ Ալավերդյանը նշեց, որ հատկապես կարևոր էր հարկային դաշտում կատարված փոփոխությունների մասին տեղեկանալը, ինչն օգնելու է խոչընդոտներից զերծ մնալ․ «Մանրամասն տեղեկացանք, թե հարկման ինչ արտոնություններ  ու խնդրահարույց դրույթներ կան»։

Նա հավելեց նաև, որ այս ծրագրի մասին տեղեկանալուց և դասընթացի երիտասարդ մասնակիցների հետ հանդիպումից հետո գաղափար է ծնվել համատեղ կոալիցիա ստեղծել և ավելի ազդեցիկ գործունեություն սկսել այս ոլորտում։

«Հույսի կամուրջ» ՀԿ մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Մարի Աթաբեկյանն էլ նշեց, որ նոր օրենսդրությունն արդեն իսկ հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին զբաղվել ձեռնարկատիրությամբ․ «Այստեղ տրված ինֆորմացիան օգտակար էր, քանի որ մեր կազմակերպությունը ցանկանում է զբաղվել սոցիալական ձեռնարակատիրությամբ»։

Նշենք, որ դասընթացը վարում էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բիզնեսի և հարակից ոլորտների համակարգող և  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագանը։  Դասընթացից հետո նա պատասխանեց ներկաների հարցերին։ Նաև հայտնեց, որ ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ներին տրամադրվում է անվճար փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԿ says:

    4. Դասընթաց ՀԿ-ների համար՝ սոցիալական ձեռնարկատիրության օրենսդրական խնդիրների վերաբերյալ – 16 մարտի՝ 16:00, Իջևան քաղաք՝ տեղի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում (ք. Իջևան, Անկախության 19) – https://ccd.armla.am/?p=4490

    Հայտարարության մեջ տրված էր վերը նշված հասցեն, ուստի մենք՝ մի քանի ՀԿ-ներ չմասնակցեցինք, չգտանք վայրը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031