Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ

Մարտ 17,2018 18:18

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ բռնություն է գործադրվել համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

2018թ. մարտի 9-ին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատը  հողատարածքի սահմաններից դուրս տեղադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն համայնքի 3 բնակիչ ծեծի են ենթարկել իրեն, կնոջը և որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո կոտրել են որդուն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները ու կողային հայելիները՝ պատճառելով գույքային վնաս:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատի տարածքը մեծացնելու ուղղությամբ  աշխատանքներ կատարելու շուրջ վիճաբանություն է առաջացել Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարի և նույն համայնքի 3 բնակչի միջև, որի ժամանակ վերջիններս հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով ու գետնից վերցրած քարերով հարվածել գյուղապետին և  նրա ընտանիքի անդամներին, ովքեր միջամտել էին վիճաբանությանը:

Այնուհետև վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ նույն գյուղի բնակիչները մետաղյա ձողերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչպես նաև՝ կոտրել համայնքի ղեկավարի որդու կողմից վարած, իրենց ուղղությամբ ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները և կողային հայելիները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031