Մարտի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն