Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ստորագրվել է փոխըմբռնման հերթական հուշագիրը

Մարտ 17,2018 15:43

ՀՀ ԱՀ առողջապահության նախարարներն այսօր Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն դրա` 2018-2019 թվականներին նորածինների ֆենիլկետոնուրիա հիվանդության վաղ հայտնաբերման սկրինինգի իրականացման ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը: 2020 թվականից այդ ծախսերը կհոգա Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեի հաշվին:

Նշենք, որ անցած տարվա ապրիլին նույնատիպ հուշագիր է ստորագրվել նորածնային մեկ այլ սկրինինգի` բնածին հիպոթերիոզի վաղ հայտնաբերման և բուժման համար։  Լևոն Ալթունյանը բժիշկներին ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և արդյունքները։ Նախարարն անդրադարձել է նաև Արցախում էլեկտրոնային առողջապահության ներդրմանը։ Նա փաստել է, որ 2017 թվականի մայիսից պետական պատվերի, ինչպես նաև սոցփաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների վճարումը բժշկական հաստատություններին կատարվում է համակարգում գրանցվող տվյալների հիման վրա, ինչի արդյունքում կրճատվել են ամսական վճարումների ժամկետները։

Ներկայացնելով համակարգի ընձեռած հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ Էլեկտրոնային առողջապահությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` ապահովելով ծառայությունների որակը, հասանելիությունն ու արդյունավետությունը:

Լևոն Ալթունյանը նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար, պատասխանել արցախցի բժիշկների հարցերին։

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031