Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ բռնին, ասին՝ «պետք է գրես Ժիրայրի վրա». Ներսես Պողոսյան

Մարտ 17,2018 14:51

«Ինձ կալանավորեցին մի բանի համար, որ «ֆեյսբուքում» «ստատուս» գրեցի ոստիկանների համազգեստով անձանց մասին: Եթե մարդը հագնում է ոստիկանի համազգեստ ու կարողանում զինվորի մորը ծեծել, վախենում է քո հետ հանդիպելուց ու հարցեր պարզելուց…հետո ինձ գալիս-տանից գողանում-տանում են բաժին: Քննիչ Մակինյանին ասում եմ՝ ինչո՞ւ եք ինձ բռնել: Տունս քանդում են ու զենք չեն գտնում, հետո գրում են, թե տանիցս զենք են գտել»,-դատարանում այսօր իր պաշտպանական ճառն այսպես ներկայացրեց «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը:

Նա շարունակեց. «Ինձ բռնում են ու ասում՝ «պետք է գրես Ժիրայրի վրա»: Ասի, բայց ինչի՞ գրեմ…կամ ի՞նչ գրեմ, որ գնացել-կռվել է, երբ ես փոքր եմ եղե՞լ: Իրենց կյանքն  են տվել, որ մենք մեծանանք, որ ես այսօր իր վրա գրե՞մ: Ասին՝ «գրի իր վրա, մենք մարդ կբերենք, կսարքենք, որ տենց ա եղել…»:

Ներսես Պողոսյանի խոսքով՝ ինքն 2008թ.-ից ընդդիմադիր կեցվածք է դրսեւորել, չի հանդուրժել այն փաստը, որ ոստիկանը ձեռք  է բարձրացնում հայ աղջկա ու մայրերի վրա, այդ պատճառով իր վրա գործ են սարքել ու իրեն այդ կերպ չեզոքացրել: Նաեւ վստահեցրեց, որ իրեն ու ընտանիքի անդամներին քննիչները պարբերաբար սպառնացել են: Պողոսյանը նշեց, որ ինքը Ժիրայր Սեֆիլյանին անձամբ չի էլ ճանաչում, մինչդեռ մեղադրական եզրակացությունում ասվում է, թե ինքը Սեֆիլյանի ենթադրյալ «զինված խմբի» անդամ է եղել: Հիշեցնենք՝ այսօրվա նիստում Ժիրայր Սեֆիլյանն աղմկոտ հայտարարություն էր արել:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը եւ Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Ներսես Պողոսյանն ու փաստաբան Արայիկ Պապիկյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hovik says:

    Ոչինչ, Ներսես ջան դիմացե՛ք: Էս բոլշևիկների վերջը մոտ է: Սրանք լրիվ նույն մեթոդներով են գործում ինչ բոլշեվիկները 1937 թվին և սրանք հրամանները ստանում են բոլշևիկյան որջից՝ կրեմլից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031