Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Մարտ 17,2018 13:55

Մարտի 17-ին, ժամը 10:13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին ժամը 06:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 և թիվ 24 տների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), տարբեր չափերի քարեր թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոճանապարհը տեղի ուժերով դարձել է միակողմանի երթևեկելի, առկա է հետագա քարաթափման վտանգ. ժամը 11:31-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031