ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը եւ Գագիկ Մելիքյանը, մարտի 16-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Սանկտ Պետերբուրգի հոգեւոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանի հետ:
Կարեւորվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան դերը երիտասարդների հոգեւոր ու ազգային դաստիարակության հարցում: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եկեղեցու առաքելությունը հայ-ռուսական հոգեւոր եւ մշակութային հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն