Մոսկվայում Հայաստանի եռամարտի (տրիատլոնի) հայկական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը և Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի (ФТР) նախագահ Պյոտոր Իվանովը համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագրով նախատեսվում է կազմակերպել համատեղ մարզական և առողջարարական միջոցառումներ, խորհրդատվական և մեթոդական ծրագրեր:
Համաձայնագրի շրջանակներում հայ մարզիկները կմասնակցեն Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի կողմից անցկացվող ուսումնական համաժողովներին, մրցավարական և մարզչական սեմինարներին։ Երկու երկրների ֆեդերացիաները կկազմակերպեն համատեղ մրցաշարեր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի հաղորդագրություն