«Արսենալ» ակումբն իր կայքում գրել է, թե ԵԼ քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մոսկվայում իրենց աջակցել պատրաստվող ֆուտբոլասերների համար հանձնարարականներ է ստացել Անգլիայի ԱԳՆ-ից:
«Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սրման հետ կապված, դուք պետք է հաշվի առնեք, որ հնարավոր են հակաբրիտանական տրամադրություններ եւ վիրավորանքներ, որոնց կարող եք ենթարկվել: Դուք պետք է զգոն լինեք, խուսափեք ամեն տեսակ բողոքներից եւ ցուցադրական ելույթներից, զերծ մնաք քաղաքական իրավիճակի հրապարակային մեկնաբանություններից: Մոսկվայում Բրիտանիայի դեսպանատունը չի բացառում բարդությունները, որոնց հետ Ռուսաստանում կարող են բախվել բրիտանացիները: Դրա համար հարկ է հետեւել քաղաքական իրավիճակին եւ հետեւել առաջարկվող խորհուրդներին»,-զգուշացնում է կայքը:
Վիճակահանությամբ ԵԼ քառորդ եզրափակչում «Արսենալին» բաժին է ընկել ԲԿՄԱ-ն: Առաջին խաղը կայանալու է ապրիլի 5-ին՝ Լոնդոնում, պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց՝ Մոսկվայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ