Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խայտառակ իրավիճակ էր ստեղծվել երկաթուղային կայարանում։ Իրարանցում, հրմշտոց, վեճ ու դժգոհություններ, որ անվճար տոմսերը չհասան բոլորին. «Հրապարակ»

Մարտ 17,2018 11:34

Մասսայական միջոցառումների ժամանակ մարդիկ երբեմն կորցնում են չափի զգացումը՝ վերածվում ամբոխի։ Մանավանդ, եթե որեւէ անվճար ապրանք կամ ծառայություն է տրամադրվում նրանց։ Նման օրինակներ շատ ունենք՝ անվճար ուտելիքի համար տգեղ իրարանցումից մինչեւ գնացքով անվճար երթեւեկելու հնարավորություն։

Վերջին դեպքը Երեւան-Գյումրի նոր էլեկտրագնացքով Գյումրի մեկնելու ակցիան էր, որը գովազդային նպատակներով իրականացրել էր «Հարավկովկասյան երկաթուղու» ռուսաստանյան տնօրինությունը։ Մարտի 4-ին՝ այդ ակցիայի ժամանակ, խայտառակ իրավիճակ էր ստեղծվել երկաթուղային կայարանում։ Իրարանցում, հրմշտոց, վեճ ու դժգոհություններ, որ անվճար տոմսերը չհասան բոլորին։ 124 տեղանոց գնացքով Գյումրի մեկնելու համար կայարան ժամանածների քանակն անցել էր հազարից։ Սկսել էին տոմսերը խարդախ ճանապարհով բաժանել՝ ծանոթներին եւ այլն։

Իրավիճակն այնպիսին էր, որ ՀԿԵ տնօրինությունը որոշել էր նախապես հայտարարված հաջորդ երկու անվճար ակցիաներից հրաժարվել։ Սակայն երեկ տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, մարտի 11-ին անվճար են տեղափոխել մարդկանց, բայց նախազգուշական միջոցներ են ձեռնարկել՝ անձնագրերով են տրամադրել տոմսերը եւ մեկ անձին՝ ոչ ավելի, քան 5 տոմս։ Իսկ երեկ՝ մարտի 16-ին արդեն գնացքը մեկնել է սովորական՝ վճարովի հիմունքներով, եւ պարզվել է, որ Գյումրի մեկնողների թիվն ընդամենը 20-ն է, իսկ Գյումրիից Երեւան մեկնողներինը՝ ավելի քիչ՝ 8 մարդ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031