Մարտի 13-15-ը Մոսկվայում կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցեց նաև Արցախի պատվիրակությունը:
Արցախը ներկայացված էր առանձին տաղավարով: Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին ու հյուրերին տրամադրվել է Արցախի զբոսաշրջային գրավչությունների, զբոսաշրջային արդյունքի, զբոսաշրջության հեռանկարային ճյուղերի մասին տեղեկություն պարունակող գրականություն, ինչպես նաև արցախյան տուրօպերատորների վերաբերյալ տեղեկություն:
Մասնակից զբոսաշրջային օպերատորներից որոշներն արդեն իսկ հետաքրքրված են Արցախով: Գործնական քայլեր և հետագա համագործակցություն ապահովելու համար նրանց փոխանցվել է հստակ տեղեկատվություն արցախյան գործընկերների վերաբերյալ:
Արցախը ներկայացնող տաղավարը կազմակերպել է նաև արցախյան գինու համտես՝ միաժամանակ Արցախի ու արցախյան գինեգործության պատմության հետաքրքիր մանրամասներ տրամադրելով միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն