ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցության անդամները պահանջել էին փաստաթղթեր, որոնք կվկայեին, թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Այդ նույն պահանջով ոստիկանություն էր դիմել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը:
Ոստիկանությանն ուղղված հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե ե՞րբ է Սարգսյանը ստացել ՀՀ քաղաքացիություն, եւ կա՞ն փաստաթղթեր, որոնք կվկայեն, թե նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի:
Ոստիկանությունից հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ շնորհվել է 1995 թվականին: Նաեւ նշված է, թե ՀՀ քաղաքացիներն այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն տրամադրելու օրենքով սահմանված պարտականություն չունեն, եւ որ բնակչության պետական ռեգիստրում Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: Այլ կերպ ասած` Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիութունից հրաժարվելու հիմքեր չկան նաեւ ոստիկանությունում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում