Բեռլինում երեկ կայացավ շախմատի հավակնորդների մրցաշարի վեցերորդ տուրը, որում Արոնյանը սեւերով խաղաց ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ պարտվեց: Սա հայաստանցի գրոսմայստերի երկրորդ պարտությունն էր այս մրցաշարում, ինչի արդյունքում նա 2,5 միավորով ութ շախմատիստների մեջ նահանջեց նախավերջին՝ յոթերորդ հորիզոնական:
Այսօր Բեռլինում երկրորդ հանգստյան օրն է: Վաղն առաջին շրջանի վերջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է առաջատարներից Ֆաբիանո Կարուանայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ