Գործարար Սերգեյ Մանուկյանին՝ Շինանյութի Սերգեյին պատկանող «Գուդվին» բուքմեյքերական ընկերության «Էլ լոտո» խաղային սարքավորումները երկրորդ անգամ վերադարձան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տարածք: Նախկինում մամուլում գրվել էր, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի տարածքում տեղադրվել են «Էլ լոտո» անունը կրող խաղային ապարատները: Դրանից հետո «Երեւան սիթիի» տարածքում տեղադրված բանկոմատների մոտից խաղային սարքավորումները հանվեցին: Մոտ մեկ ամիս անց այդ սարքավորումները դրվեցին նույն սուպերմարկետի կայանտեղի տանող էսկալատորների սկզբնամասում:
Գործարար պատգամավորը, սակայն, հնարամտության է դիմել, որպեսզի խաղային ապարատները շատ աչք չծակեն:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում