Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանակա՞ն, թե՞ վարչապետական հանրապետություն կամ գուցե միապետակա՞ն. «Ազգ»

Մարտ 17,2018 10:10

Հանրապետության նախագահի անլիազորության կամ իշխանազուրկ լինելու գլխավոր փաստը, սակայն, այժմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության դրված օրինագիծն է, որը երկրի կարեւորագույն՝ Անվտանգության խորհրդի կազմից հանրապետության նախագահի, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի դուրս թողնումն է, որն արդարացվում է նրանց ընտրելիության կարգավիճակով, այսինքն ընտրված պաշտոնյաներին նշանակովի մարմնում սովորական անդամ դառնալու անպատեհ լինելով: Անհիմն փաստարկ, որն անտեսում է նաեւ վարչապետի ընտրելիության փաստը եւ, ավելին, առաջարկում է վերջինին կարգել Անվտանգության խորհրդի պետ՝ անմիջապես իր իսկ նշանակած հզորագույն գերատեսչությունների ղեկավար:

Ասեմ, որ ի սկզբանե ես համամիտ էի մեր այն մի քանի պետականագետ-քաղաքագետների առարկություններին, ովքեր անհեթեթ էին համարում Հայաստանում խորհրդարանական հանրապետության հաստատումը: Նրանք նկատի ունեին մեր երկրում կուսակցությունների եւ կուսակցականության գաղափարի կայացած չլինելը: Եվ իրավացիորեն: Քանզի առանց կուսակցությունների (խոսքը անշուշտ չի վերաբերում արհեստածին եւ արհեստական կուսակցություններին եւ փողի ու իշխանության շուրջ ստեղծված տարատեսակ կառույցներին ու դաշինքներին) ժամանակակից, աշխատող, ժողովրդի իսկական կամքով ընտրված խորհրդարան չի կարող գոյություն ունենալ: Հետեւաբար փոխարենը Հայաստանը դառնում է վարչապետական համակարգի երկիր, որտեղ այդ համակարգը դադարում է համակարգ լինելուց եւ վերածվում միապետական լիազորությունների հարթակի:

Եվ այս իրականության մեջ, բացի ժողովրդավարության, ազատականության, տնտեսական ու մարդկային ազատությունների եւ ընդհանրապես արդարությանը սպառնացող վտանգներից, կարելի է զգալ ամենալուրջ սպառնալիքը՝ կախված մեր անկախ պետականության գլխին: Ուռճացնելով ապագա վարչապետի լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները՝ փաստորեն, նրան հեշտ խոցելի են դարձնում ներսում, թե դրսում. ներսում՝ ամեն բանի պատասխան-պատասխանատվությունը նրանից պահանջելով, իսկ դրսում եւ դրսեցիների համար՝ նրան վերածելով անշարժ թիրախի:

Հոկտեմբերի 27 տեսած երկրում չի կարելի նման անխոհեմություն թույլ տալ. հակացուցված է:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031