Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեգին Նժդեհին նուիրուած հայրենասիրական երեկոյ

Մարտ 17,2018 12:30

«Ով չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով հոգու զարգացման օրէնքի դէմ». Նժդեհ

Հայաստանի Անկախութեան 100 –ամեակին (1918-2018 Մայիս 28) ընդառաջ սկսում ենք միջոցառումների շարքը:

Մարտի 30 -ին, ժամը 19:00 Մոսկուայի Հայկական դեսպանատան դահլիճում տեղի կունենայ Հայ պէտական եւ ռազմական գործիչ, մեր ազգի մեծագոյն հերոսներից` Գարեգին Նժդեհին նուիրուած հայրենասիրական երեկոյ: Կազմակերպիչ` ՏԻՐ Հայագիտական Կենտրոն:

Հայ պէտականութեան վերականգնման տոնի կապակցութեամբ յատկապէս կարեւոր է դասախօսութիւնների եւ հայրենասիրական երեկոյների միջոցով մեր Անկախութեան ռահուիրաների յիշատակումը:
Ոչ պակաս կարեւոր է ճիշտ ներկայացնել ԱՄՆ-ում ստեղծուած Ցեղակրօն շարժումը, բացատրել պատճառները, ժամանակուայ մարտահրաւերները եւ ընդհանուր գաղափարախօսութիւնը: Այդ հարցում ինձ օգնական են Նժդեհի, Տարօնական շարժման, «Ռազմիկ» եւ «Տարօնի Արծիւ» պաշտոնաթերթերի հիմնադիր, փիլիսոփայութեան դոկտոր Հայկ Ասատրեանի, Ցեղակրօն ուսմունքի առաջամարտիկներ Արմենակ Բարսեղեանի, Օննիկ Զարմունու գրքերը եւ գրքոյքները:

Անցեալ տարի Նժդեհին նուիրուած երեկոյ կազմակերպեցինք Մոսկուայի Հայ եկեղեցուն կից գտնուող Տապան թանգարանում: Այս աւանդոյթը պէտք է շարունակական լինի եւ նորանոր մարդկանց համախմբի իր շուրջը: Հաշուի առնելով, որ 1918 թուականի նուաճումը ոգեշնչեց նորօրեայ անկախականներին 1988 թ. Մայիսի 28 –ին կազմակերպել Ազատութեան Հրապարակի մեծ հանրահաւաքը, անդրադառնալու ենք նաեւ պատմութեան այդ էջին: 70 տարի անց հարթակից կրկին մեր Եռագոյնն էին ծածանում Հայ ազգային հերոս Մովսես Գորգիսեանը, Մեխակ Գաբրիելեանը, յայտնի գիտնական, բանասէրներ Ռաֆայել Իշխանեանը, Վարագ Առաքելեանը եւ այլ նուիրեալներ:
Առանց պէտականութիւն ազգը նման է մեծ ընտանիքի, որ տուն չունի:

Հայ ժողովրդի միասնականութեան եւ անհատների անսահման նուիրուածութեան շնորհիւ մենք այսօր միջազգային յարաբերութիւնների սուբյեկտ ենք ու պարտաւոր ենք ուժեղացնել մեր դիրքերը առնուազն տարածաշրջանում: Դրա համար պիտի գիտակցենք ում որդիներն ենք եւ ինչ անելիք ունենք մեր կեանքում:

Դաւիթ Աղաջանեան
Տիր Հայագիտական Կենտրոն

«Առավոտ»

16.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031