Մարտի 1-2-ի դեպքերով քրեական գործերի նախաքննության հսկողություն իրականացնող նախկին դատախազ Կորյուն Փիլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ ողջունելի է, որ դատախազությունը Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության, թեև ինքը այդ զեկույցին, իր խոսքով, ծանոթ չի եղել ու չի հիշում այդ զեկույցում ներկայացված փաստերը։
Ներկայացնում ենք Կորյուն Փիլոյանի հետ հարցազրույցից մի հատված.
– Դե, օրինակ, Քոչարյանն այդ ժամանակ հայտարարեց, որ «ընդդիմադիրները ավտոբուսի հետևից դուրս են գալիս, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը»:
– Ինքը դեպի վայրո՞ւմ էր եղել, որ նման բան էր ասում… Դեպքերից շատ է անցել, բայց ես ամենաշահագրգիռ մարդկանցից եմ, որ մարտի 1-ը բացահայտվի։ Ես ուզում եմ կազմակերպիչներից սկսած՝ իրական մեղավորները հայտնի դառնան։ Ժողովուրդը ճիշտ հասկանա, թե ինչ է եղել, շահարկումների վերջը տրվի։ Ամոթ ա, մարդկանց արյան վրա բազարներ են արվում, շահարկումներ են անում։ Ամեն մարտի 1-ից մի շաբաթ առաջ հիշում են Մարտի 1-ը, բա տարվա մնացած հատվածը ինչո՞վ են զբաղված։
– Դուք Մարտի 1-ի գործը հսկող դատախազն էիք, բավական շատ ինֆորմացիայի եք տիրապետում։ Հիմա արդեն չե՞ք կարող ասել, թե ով էր Մարտի 1-ի կազմակերպիչը։ Կամ հիմա ՀՔԾ-ն որտեղի՞ց պետք է սկսի, որ հասնի կատարողներին։
– Միգուցե այն ժամանակ որոշակի մտքեր կարող էի հայտնել, բայց այս տարիներին էնպես եմ անջատվել, էնպես եմ հեռացել էդ ամեն ինչից, որ ոչինչ չեմ կարող ասել։ Օրինակ՝ էս զրույցից հետո մի 3 օր էլ պետք է, որ ես վերականգնվեմ։ Չեմ ուզում հիշել էդ ամեն ինչը։ Բայց ուրախ կլինեմ, որ ՀՔԾ-ն ինչ-որ բան բացահայտելու հիմքեր ունենա։ Ես խորը հարգանք եմ տածում այդ ծառայության և ծառայության պետի նկատմամբ։ Ես նրանց պրոֆեսիոնալիզմին վստահում եմ։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Բավական է համ մեխին խփեք համ նալլին..