Տավուշի մարզի Զորական գյուղի համայնքային կենտրոնի շենքի ճակատին գրված է շենքի կառուցման տարեթիվը`2004: Դահլիճի առաստաղի ծածկը մի քանի տեղ մեծ հատվածներով պոկված է: Դահլիճի պատին Չարդախլու գյուղից սերված մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի նկարներն են, դրանց վերեւ` հայոց եռագույնը, վերեւում`առաստաղի պոկված շերտը: Դահլիճի հատակը կարկատված է, շատ տեղերում փտած, քանդված է:
Այսօր`մարտի 16-ին, Զորականի համայնքային կենտրոնի դահլիճում կայացավ բուռն ընթացքով ժողով, որտեղ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, այլ պաշտոնատարների մասնակցությամբ քննարկվեցին Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանի եւ խոշորացված Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի միջեւ առկա խնդիրը, Զորականի հիմնահարցերը: Այդ մասին հրապարակումը կներկայացնենք այսօր`ավելի ուշ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ