Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում սիմվոլիկ հաց բաժանեցին

Մարտ 16,2018 20:26

Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանն ուղերձ են հղել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մեկամյա տարելիցի առիթով: Այսօր, ի հիշատակ Արթուր Սարգսյանի, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքում այն ընթերցեց Թամար Հովհաննիսյանը: «Հայկյան նետի նման ճեղքեց անցավ վիշապի շղթան եւ միացավ Սասնա ծռերին»,- ասված է ուղերձում`շարունակելով, որ վիշապին հաղթելու համար այդ ճեղքումն էր անհրաժեշտ, հայ ժողովուրդը հասկացավ եւ գնահատեց այդ ճեղքումը ու գնաց հավերժություն:

Թամար Հովհանիսյանն էլ կարծում է, որ Արթուրը դամոկլյան սրի պես կախվեց իշխանության գլխին, քանի որ ազնիվ էր եւ լավ գիտեր, թե ինչ է անում. «Ասում էր, ես ձախ ոտնամանիս մեջ միշտ 20 դրամանոց եմ պահում, որ փողն ինձ չիշխի, ես փողին իշխեմ: Ասում էր, ես ամեն առավոտ գնում եմ տանս կողքի փուռը, մի հացի փող տալիս ու կեսը վերցնում: Մյուս կեսը թողնում եմ նրան, ով հացի կարոտ կլինի: Ասում էր՝ ես ո՞նց հանգիստ ապրեմ, երբ ընկերներս Եռաբլուրում պառկած են, իսկ նրանց ազատագրած հողերը վաճառքի են հանել: Ասում էր`ՌԴ դեսպանատան առջեւ ցույց պիտի անեմ, որպեսզի ներում խնդրեն, իրենց վաճառած զենքով են հարյուր տղաները զոհվել…»

Հրապարակում նաեւ սիմվոլիկ ակցիա անցկացվեց`հաց բաժանեցին հավաքվածներին: Առավոտյան, Արթուր Սարգսյանի գերեզմանին այցելած նրա ընկերներն ու համախոհները եվս սիմվոլիկ հաց են համտեսել:

A protest march in memory of Artur Sargsyan who supplied food to the members of ‘Sasna Tsrer’ group took place in Yerevan

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ իր ելույթում նկատեց`չափազանց քիչ ջանք գործադրեցինք տեր կանգնելու մեր իշխանությանը եւ գերեթե ոչինչ չարեցինք «Հաց բերողին» հասարակության կողմից պահանջված արդար դատին հանձնելու համար. «Նա հաց բերելով վերացրեց մեր քաղցը, ապստամբելով`բերեց արդարություն եւ բարոյականություն, իր օրինակով ցույց տվեց, թե ինչպե՞ս պետք է վերացնել քաղցը»:

A protest march in memory of Artur Sargsyan who supplied food to the members of ‘Sasna Tsrer’ group took place in Yerevan

Այսօրվա իշխանություններին նա բնութագրում է իր ընկերներից մեկի խոսքով` «հացկատակներ»`ձրիակերներ, պնակալեզներ, որոնք տարիներ շարունակ խաղ են անում ժողովրդի հացի հետ եւ սպանեցին «Հաց բերողին»: Ինքը վստահ է`ապագան հաց բերողներինն է լինելու, ոչ թե հացկատակներինը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031