Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենայից կրակոցներ էր արձակել՝ գնդակը դիպել էր շենքի պատուհանին (Տեսանյութ)

Մարտ 16,2018 19:53

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25-րդ գլուխը վերաբերում է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններին։ Առաջին՝ 258-րդ հոդվածը խուլիգանությունն է։ Հանցատեսակի դրսևորման մի դեպք, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, մարտի 13-ին արձանագրվեց ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ժամը 10։20-ի սահմաններում, ոստիկանության բաժնում ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ գիշերը կրակել են հարևանի տան վրա։

Մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք մեկնեց օպերատիվ խումբ։ Զննությամբ պարզվեց, որ կրակել են փողոցի կողմից։ Գնդակը, անցնելով պատշգամբի արգելապատնեշը, կոտրել էր երկշերտ ապակու դրսի շերտն ու մնացել պատշգամբի դռան մեջ։ Ըստ տուժողի՝ լսվել էր 2-3 կրակոց։

Բարեբախտաբար պատշգամբում մարդ չէր եղել։ Գնդակն անցել էր հենց այն հատվածով, որտեղ տան բնակիչները սովորաբար նստում են։
Գնդակն ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Ըստ եզրակացության՝ կրակել էին 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակից։

Մարտի 14-ին, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Հանցագործության արագ բացահայտման համար ներգրավվեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ ձեռնարկվեցին համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
Նույն օրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կրակոցները հնարավոր է արձակած լինի Խորենացու փողոցի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Խոջոյանը՝ իր «ԲՄՎ» մեքենայից։

Տեղեկությունները հաստատվեցին տարածքը հսկող մասնավոր տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ, որտեղ պարզ երևում է դեպի խաչմերուկ շարժվող «ԲՄՎ» մակնիշի մեքենան, որից հենց շարժման ընթացքում արձակվում են կրակոցները։ Ալբերտ Խոջոյանը հայտնաբերվեց Խորենացի փողոցի իր բնակարանից և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։

Բաժնում նա ոստիկաններին հայտնեց, որ հրազենը պատկանել է պապին և պատահաբար է կրակել։ Ոստիկանների ունեցած նախնական տեղեկություններով, մարտի 13-ի գիշերը, Խոջոյանը եղել էր անսթափ վիճակում։ Դեպքի վերլուծությամբ, Խոջոյանի նշած այդ չակերտավոր «պատահականությունը» կարող էր ունենալ անհամեմատ ծանր հետևանքներ։ Չնայած, որ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունը՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, ինքնին մեղմ արձագանք ունենալ չի կարող։

Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց 1519 համարի «Նագան» տեսակի ատրճանակը, որը փաթեթավորվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։
Ալբերտ Խոջոյանը ձերբակալված է։
Քննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031