Լրահոս
Օրվա լրահոսը

28 հազար դոլար Ճապոնիայից՝ Ամասիայի միայնակ տարեցների լվացքն անելու, մազերը կտրելու համար

Մարտ 16,2018 19:31

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը սկսել է սոցիալական ծրագիր իրականացնել Ամասիայի բնակավայրերում։ Դիվանագիտական այս կառույցը նախատեսում է մոտ 28 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել միայնակ տարեցներին կենցաղային ծառայություններ մատուցելու համար։

Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց․ «Ճապոնիայի դեսպանատունը մեզ կտրամադրի մոտ 28 հազար դոլար, ձեռք կբերվի մի մեքենա, որի մեջ կլինեն լվացքի մեքենա, վարսավիրական սարքեր, ձյուն մաքրելու, փայտ կոտրելու գործիքներ, հարմարանքներ․․․ Մտնում են միայնակ ծերերի տուն, լվացքն անում են, վարսավիրական ծառայություններ են մատուցում, փայտը կոտրում են, ձյունը մաքրում են, պատուհաններն են լվանում և այլն։ Պայմանագիրն ամսի 13-ին արդեն կնքել ենք»։ Գյուղապետն ասաց, որ 89 միայնակ ծերեր կան, որոնց թվում կան նաև փախստականներ։

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ ծրագրով նախատեսվում է նաև բժշկական աջակցություն` ճնշման, ջերմության չափում, առաջին անհրաժեշտության դեղերի տրամադրում։ Լրացուցիչ ծառայություններն էլ՝ մազ կտրել, հարդարել և այլն կիրականացվեն կամավորների միջոցով։

Ըստ պաշտոնական տեղեկատվության` 3 օր առաջ Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կնքվել է «Կենցաղային խնամքի ծառայություններ տարեցների համար» ծրագրի իրականացման հուշագիր` ՀՀ-ում  Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ Հայաստանյան գրասենյակի նախագահ Վարդուհի Դադունցի և Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի միջև:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031