ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են առողջապահության նախարարության և ոլորտի առաջատար մասնագետները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարության և Արմենիկումի ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը խորությամբ կուսումնասիրի շահառուների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև Արմենիկումի արտադրության խթանմանն ու սպառմանն առնչվող բոլոր հարցերը:
Նախարարության հիմնական նպատակն է նպաստել «Արմենիկումի» աշխարհում ավելի լայն ճանաչմանը:
ՀՀ առողջապահության նախարարություն