Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ մամուլից է իմացել` Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը ազատվել են աշխատանքից:
Նախարարը տեղեկացրեց, որ մարտի 24-ին նշանակված է համալսարանի գիտխորհրդի և կառավարման խորհրդի համատեղ լայն նիստ, որի ժամանակ էլ կքննարկեն բոլոր հարցերը: «Ես տեղյակ չեմ եղել, որ ԱԺ պատվիրակությունը գնացել է Գյումրի, եթե իմանայի, համատեղ 24-ին կգնայինք, որովհետև իսկապես բարդ իրավիճակ էր: 24-ին կնայենք բոլոր խնդիրները, որովհետև մտել է աշխատանքային հարաբերություններ»,-ասաց նա:
Մկրտչյանը նշեց, որ այդ դասախոսներն անընդհատ իրեն են մեղադրում: «Անընդհատ այդ երիտասարդներն ինձ մեղադրում են, փորձում եմ չներքաշվել այդ խնդիրների մեջ, բայց ի վերջո մենք պետք է հասկանանք, որ համալսարանը ինքնուրույն միավոր է, ունի կառավարման խորհուրդ, գիտական խորհուրդ»,-ասաց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում