Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյան մշակութային կենտրոնը կներկայացնի նոր հավաքածու

Մարտ 16,2018 17:15

Aravot.am-ի հետ զրույցում Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանն ասաց, որ նոր՝ «Թելիկ-Մելիկ» հավաքածուն առաջին անգամ փակ ցուցադրությամբ կներկայացվի մարտի 19-ին «Յանս» ակումբում:

«Մեզ ավելի շատ ճանաչում են որպես ազգային թեմաներով զբաղվող կենտրոնի, բայց այս անգամ այդ թեմայից շեղվել ենք: Մոտ երկու տարի առաջ ես իմացա մի տաղանդավոր աղջկա՝ Մարգարիտա Կարապետյանի մասին: Մարգարիտայի ասեղնագործությունները բոլորից տարբերվում են իրենց առանձնահատուկ ոճով: Երբ առաջին անգամ հանդիպեցինք, որպեսզի զրուցենք համագործակցության մասին, նա ինձ բերեց իր աշխատանքներից մեկը: Ասաց, որ եթե չհասկանամ այնտեղ ինչ է պատկերված, մենք միասին չենք կարողանա աշխատել: Ես համբուրվող զույգ տեսա, բայց իրականում այնտեղ ձկնիկներ էին: Ինչևէ, Մարգարիտային դուր եկավ իմ պատասխանը, և մենք սկսեցինք համագործակցել»,- պատմում է Լիլիթ Մելիքյանը:

22-ամյա Մարգարիտան սիրում է ասեղնագործել, որովհետև դա իրեն հանգստություն է բերում: Նա սկսել է զբաղվել սրանով 12 տարեկանից: Հավաքածուի մեջ ոչ մի զգեստ չի կրկնվում: Դիզայնը Մարգարիտայինն է, զգեստները կարում է Տերյան մշակութային կենտրոնը:

Մարգարիտայի մոր՝ Էլիտա Բադալյանի խոսքերով՝ սկզբում ինքն այնքան էլ չէր հասկանում, թե իր աղջիկն ինչու է այդպես տարված թելերով, բայց Մարգարիտայի ուսուցչուհին նկատել է տաղանդն ու ուղղորդել դեպի Տերյան մշակութային կենտրոն:

Հավաքածուն կոչվում է «Թելիկ-Մելիկ»՝ ի պատիվ Մարգարիտայի՝ թելերի հանդեպ անսպառ սիրո: Լիլիթ Մելիքյանի խոսքերով՝ Մարգարիտայի հետ համագործակցությունը կշարունակվի:

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031