Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով

Մարտ 16,2018 16:43

«Ինձ համար բացառիկ կարևոր է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ուշադրություն հրավիրեց ոչ միայն իմ անձի, այլև նաև գիտական գործունեության վրա, քանի որ գիտական գործունեությունն արդեն գրեթե կես դարից ավելի իմ կյանքի անբաժանելի մասն է եղել»,- այսօր ԳԱԱ-ում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հարությունյանի 70-ամյակին նվիրված ԳԱԱ-ում միջոցառում էր կազմակերպվել:

Գագիկ Հարությունյանի խոսքով, ինքը միշտ շեշտել է, որ սահմանադրական դատարանները գտնվում են գիտության ու պրակտիկայի խաչմերուկում։ Առանց գիտական գործունեության  այս ոլորտում լուրջ գործունեություն ծավալելն անհնարին է:

Ըստ բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ սահմանադրություն հասկացությունը մեր հասարակության մեջ շատ խորը արմատներ ունի. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, երբ եկել էր Հայաստան, այսպիսի գնահատական էր տվել՝ «Հայ ժողովուրդն ունի նաև իր հոգևոր սահմանադրությունը՝ ի դեմս Նարեկացու «Մատյան»-ի»:

Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը նկատեց, որ Սահմանադրության շարժիչ ուժը, առաջ տանողը եղել է Գագիկ Հարությունյանը. «Դա իմ կյանքի մի հատված էր, որտեղ ես գերագույն հաճույք եմ ապրել աշխատելուց»:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Գագիկ Հարությունյանին պարգևատրեց ոսկե մեդալով և ասաց. «Գագիկ Հարությունյանի գիտական գործունեությունը պատկառելի  ծավալի է հասնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031