Լրահոս
Օրվա լրահոսը

«Գտնում ենք, որ ՌԴ-ն պետք է Ավետիսյաններին վճարի 450 000 եվրոյին համարժեք դրամ». փաստաբան

Մարտ 16,2018 16:01

Այսօր 14:00-ին ՀՀ Սահմանադրական դատարանում նախատեսված էր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների դիմումի առնչությամբ որոշման հրապարակումը, սակայն այն որոշակի ժամանակով հետաձգվել է:

Հիշեցնենք՝ Ավետիսյանները վիճարկում  են որոշակի օրենսդրական նորմերի սահմանադրականության հարցը:

«Մեր՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի հայցը դատարաններում քննության առարկա չդարձավ այն պատճառաբանությամբ, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի ներկայացում: Մենք սպառել էինք բոլոր դատական ատյանները, ինչից հետո դիմել ՍԴ՝ վիճարկելով այն նորմերը, որոնք դատարանների կողմից վկայակոչվում էին որպես հիմք առ այն, որ Ավետիսյանների իրավահաջորդները զրկված են նշյալ պահանջը ներկայացնելու հնարավորությունից»,-Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Նա նշեց, որ Ավետիսյանները որպես ոչ նյութական վնասի հատուցման չափ էին ներկայացրել գումարի տեսքով. «Գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վճարի 450 000 եվրոյին համարժեք դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում»:

Փաստաբանը հավելեց, որ ՍԴ որոշումից հետո միայն պարզ կդառնան իրավական դաշտում իրենց հետագա անելիքները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031