Լրահոս
Օրվա լրահոսը

Ցյուրիխյան արձանագրություններն ավելի շատ ձեռնտու էին Հայաստանին. Թուրքիայի փոխարտգործնախարար

Մարտ 16,2018 16:02

Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններն ավելի շատ ձեռնտու էին Հայաստանին, քան Թուրքիային: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը:

Նախարարը նշել է, որ թեև դրանք ուժի մեջ չմտան, հայկական կողմի այդպիսի քայլը ընտրություններից առաջ անընդունելի էր:

«Նրանց գործն է: Միևնույն է՝ այս բոլոր տարիներին նրանք ցանկություն չեն ցուցաբերում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ կերպ նրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս իրենց դիրքորոշումը: Մենք առաջին հերթին ուզում ենք, որպեսզի նրանք դուրս բերեն զորքերն ադրբեջանական տարածքներից: Դա կլիներ հակամարտության լուծում: Նրանք դա չուզեցին»,- ասել է Յըլդըզը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031