Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» խմբակցությունը փոխել է կարծիքը «Բարձրագույն կրթության մասին» նախագծի մասին

Մարտ 16,2018 15:22

«Ծառուկյան» խմբակցությունն արդեն «կողմ» է «Բարձրագույն կրթության մասին» կառավարության առաջարկած օրենքի նախագծին: Այսօր այդ մասին Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, նախկինում խմբակցության պատգամավորները մի շարք վիճելի հարցեր էին առաջ քաշում: Միքայել Մելքումյանը հիմնավորում է`իրենց բարձրացրած մտահոգություններին լուծումներ են տրվել:

Վիճելի հարցերից մեկն էլ 70 տարին լրացած անձանց գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը սահմանափակումն էր, ինչը նախատեսվում էր նախագծի նախնական տարբերակով:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի համար խնդրահարույց է մնում ամբիոնի վարիչի հարցը`դիտել այն վարչական միավո՞ր, թե՞ ամբիոնը զուտ գիտամանկավարժական եւ վարչական: Ըստ նախարարի, ամբիոնի վարիչը համատեղվող պաշտոն է եւ կարող է ամբիոնի վարիչ լինել ոչ լիարժեք դրույքով. «Առաջարկում ենք հետեւյալ տարբերակը` ոչ թե գիտամանկավարժական եւ վարչական միավոր հասկացություն ենք դնում, այլ ղեկավար պաշտոնը: Առաջարկում ենք այսպիսի ամբիոնի վարիչի`ռազմաուսումնասիրական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի գործունեությունը չի կարող իրականացվել որպես համատեղելիության աշխատանք, և պահանջում է ամբողջական գիտամանկավարժական ծանրաբեռնվածություն»:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը համաձայն չէ: Ասում է`չի բացառվում, որ որևէ մեկը կես դրույքով վարչական աշխատանք կատարի: Շատ ու թեժ քննարկեցին ու եկան համաձայնության`ամբիոնի վարիչի աշխատանքը համարվում է հիմնական աշխատանք եւ այդ պաշտոնում ընտրված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն:

Կառավարությունը նաեւ համաձայնել է`ռեկտորների եւ ամբիոնի վարիչների համար կենսաթոշակային տարիք կսահմանվի 65 տարեկանը: Առաջարկվում էր համապատասխանաբար 70-ը եւ 63-ը: Բացառվել է նաեւ համատեղելիությունը: Ամբիոնի վարիչի աշխատանքը չի համատեղվի այլ աշխատանքի հետ: Ընդունվել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի առաջարկը` ռեկտորը ցանկանում է լինել նաեւ գիտխորհրդի նախագահ, ապա անպայման դոկտորի կոչում պետք է ունենա: Գիտական խորհրդի պաշտոնում կարող է ընդունվել գիտությունների թեկնածու հանդիսացող եւ բուհական 5 տարի ստաժ ունեցող անձը: Նաեւ քչացվել են անցումային դրույթները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031