Կրթության եւ գիտության նախարարը պետք է արձագանքի տեղի ունեցածին, «Ա1»+ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:
Խոսքը վերաբերում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եւ ամբիոնի դոցենտ Հովհաննես Խորիկյանի եւ նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատվելուն: Պատգամավորներից կազմված խումբը Վարդան Բոստանջյանի ղեկավարությամբ օրեր առաջ եղել էր Գյումրիում, այցից հետո նշվել էր, որ իրավիճակը կներկայացվի ԱԺ խորհրդին:
«Մեր այցը ՇՊՀ պայմանավորված էր այն մտահոգություններով, որոնք արտահայտել են դասախոսները՝ մեզ նամակ ուղարկելով: Մեր այցելությանն անմիջապես հաջորդել է նրանց աշխատանքից ազատելը, մեր այցը կապ ունենալ չէր կարող: Ես չեմ կարող հիմնավորել կամ գտնել դասախոսների ազատման դրդապատճառները, դա երեւի թե հասունացել էր: Դրա վերաբերյալ ԿԳՆ-ն պետք է պատասխան տա»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ