Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյանը գյուղվարկերի մասով Համաշխարհային բանկին առաջարկ ունի

Մարտ 16,2018 14:12

«Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը պատրաստվում է դիմել Համաշխարհային բանկին՝ գյուղատնտեսության նպատակով այս կառույցի հատկացրած վարկերը, որոնք այս տարիների ընթացքում կազմել են մոտ 60 միլիոն դոլար, նպատակային օգտագործվեն: Պարոն Բերբերյանի խոսքով, դրանք չափազանց բարձր տոկոսներով են հատկացվում գյուղացիներին, ինչի պատճառով Հայաստանի գյուղերի 90 տոկոս գյուղացիները վարկերի տակ «ճռռում» են:

«Համաշխարհային բանկը վարկը տրամադրել է 0,75 տոկոսով, բայց գյուղացուն հասցվեց 24 տոկոսով: Բանկերը թալանեցին գյուղացուն: Ես կարծում եմ, որ 5-6 տոկոսով այդ վարկը կարելի էր հասցնել գյուղացուն»:

Մեր այն դիտարկմանը, թե գյուղացիները շատ հաճախ գյուղվարկերը սպառողական վարկի տեղ են օգտագործում, պարոն Բերբերյանն ասաց, որ անգամ այդ վարկերով տաքսի ծառայություններ են բացել:

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում պարոն Բերբերյանը խոսեց նաեւ գյուղացիներին մտահոգող ոռոգման խնդրից: Գյուղոլորտի մասնագետները կարծիք էին հայտնում, որ այս տարի ձյան բացակայության պատճառով գյուղացիները ոռոգման լուրջ խնդիրներ են ունենալու: Սակայն Հրաչ Բերբերյանը փարատեց այս անհանգստություններն՝ ասելով, որ փետրվար ամսին մարզերում տեղացած ձյունը իրավիճակը փրկել է. ջրամբարները կլցվեն:

Պարոն Բերբերյանի խոսքով, գյուղացիների բերքը ոչ այնքան ոռոգումից, որքան ցրտահարությունից կտուժի:

Գյուղոլորտի մասնագետը գտնում է, որ գյուղացու բերքը լիարժեք պաշտպանված կլինի այն ժամանակ, երբ ոլորտի նկատմամբ համակարգային մոտեցում ցուցաբերվի՝ սկսած գյուղմթերքի մասին օրենքի ընդունումից, վերջացրած ապահովագրությունով: Ըստ նրա, հակակարկտային ցանցերն էլ ցրտահարությունը 2-3 աստիճանով կմեղմեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031