Հայաստանում զբոսաշրջության զարգացման շուրջ նորարարական գաղափարները կլինեն ապրիլի 7-ից 8-ը Վանաձոր քաղաքում անցկացվելիք հաքաթոնի առանցքում: «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն է ներգրավել նորարարական լուծումներ և ծառայություններ` Լոռու մարզում և Վանաձոր քաղաքում զբոսաշրջության ոլորտը խթանելու նպատակով, որն այստեղ տնտեսության առաջնային ճյուղ է համարվում:
Դիմել կարող են բոլոր նրանք, ովքեր ունեն հստակ իրագործման ծրագրով գաղափար, որի բյուջեն չի գերազանցում 25,000,000 ՀՀ դրամը (մոտ 42,000 եվրո):
Միջոցառման կազմակերպիչները կընտրեն յուրաքանչյուրը 4 հոգուց բաղկացած 20 թիմ ողջ Հայաստանից՝ հաքաթոնին մասնակցելու և մրցելու նպատակով: Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների ու արդյունքների մշակման ուղղությամբ: Այնուհետև ոլորտի լավագույն մասնագետներից կազմված ժյուրին կգնահատի գրառումները և կընտրի հաղթողներին:
Ժյուրին խրախուսում է նորարարական գաղափարները, մասնավորապես, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներում տեխնոլոգիական լուծումների օգտագործման, տեղեկատվության որոնման բարելավման և նորարարական զբոսաշրջային լուծումների մշակման ուղղություններում:
Միջոցառմանը մասնակցելու համար գրանցման վերջնաժամկետը 2018թ.-ի մարտի 26-ն է:
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն աջակցում է երկրում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը: Այն նպատակ ունի ամրապնդել մասնավոր հատվածը, աջակցել ՓՄՁ-ների համակարգման մեխանիզմներին և հաստատել կապեր հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև, ինչպես նաև ապահովել ֆինանսների հասանելիություն ՓՄՁ-ների համար:
EU NEIGHBOURS east