Լրահոս
Օրվա լրահոսը

Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

Մարտ 16,2018 13:21

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան եւ իրավասու կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ՝ ներառյալ հարկերը, կահույքի մատակարարման  համար:

Պահանջներ`

1. Գնային առաջարկի հետ մեկտեղ պետք է ներկայացնել տեղեկատվություն նախկինում կատարած պայմանագրերի վերաբերյալ, կատալոգները եւ այլ տպագրական նյութեր առաջարկվող կահույքի վերաբերյալ։

2. Առաջարկվող կահույքը պետք է պատրաստված լինի գործող պետական ստանդարտներին, տեխնիկական շահագործման, առողջության, անվտանգության, սանիտարական կանոններին եւ այլ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

3. Մատակարարումը պետք է իրականացվի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գրասենյակներ՝ առանձին պատվերների հիման վրա՝ նախապես համաձայնեցված ժամկետներում։ Վճարումը կկատարվի փաստացի մատակարարված ապրանքների դիմաց։ Այլ վճարման պայմաններով առաջարկները կմերժվեն:

4. Ընդունելի է այլընտրանքային տարբերակների ներկայացումը մեկ հայտի շրջանակում:

5. Գնային առաջարկների գնահատումը կիրականացվի առանց ԱԱՀ-ի մասնաբաժնի։

6. Ընտրված մասնակցի կամ մասնակիցների հետ կկնքվի միավոր գնի շրջանակային համաձայնագիր մեկ տարի տեւողությամբ։

7. Սույն գնմանը մասնակցելու իրավունք չունեն անձինք.

lգ որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ,

lգ որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,

lգ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,

lգ որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Որպես պայմանագրի ստորագրման նախապայման պայմանագիր շնորհված ընկերությունը պետք է ներկայացնի ընկերության գրանցման վկայականը եւ հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանք հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ժամկետանց պարտքերի բացակայության վերաբերյալ:

Հետաքրքրվող ընկերությունները կարող են գնային առաջարկի ներկայացման ձեւի վերաբերյալ տեղեկություններ ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից աշխատանքային օրերին ժամը 09.00-13.00 եւ 14.00-18.00: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն ստորագրված, կնքված եւ փակ ծրարով կամ էլեկտրոնային եղանակով ոչ ուշ, քան 2018թ. մարտի 28-ը, ժամը 15:00`ստորեւ նշված հասցեում՝

ՀՀ, ք. Երեւան, 0014, Ադոնցի 6/1, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, 9-րդ հարկ, Գնումների վարչություն:  Հեռ.` (374 11) 54-26-95, էլ. փոստ` [email protected]:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031