Այսօր վաղ առավոտից Ֆիրդուսի շուկա են ժամանել բանվորներ, որոնք իրենց հետ բերել են շինություն քանդող տեխնիկա։ Սա խիստ մտահոգել է տեղի բնակիչներին ու առևտրականներին։ Տեխնիկան բանվորներն առայժմ գործի չեն գցել, որովհետև չգիտեն, թե կոնկրետ ինչ պիտի քանդեն։
Տեղում կան նաև մեկ տասնյակի չափ ոստիկաններ, որոնք նույնպես սպասողական վիճակում են։
«Անցած անգամ էլ եկան քանդեցին փողոցը, էդպես թողեցին գնացին, մենք մեր միջոցներով կարկատեցինք, կարգի բերեցինք»,- ասում են առևտրականները։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ