Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին դեղերի դեղատոմսով վաճառքի մասին

Մարտ 16,2018 12:47

Այսօր ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մեկ անգամ էլ անդրադարձավ դեղատոմսերով դեղերի դուրս գրման որոշմանը: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր խնդրել:

Փոխնախարարը նկատեց`այս պրակտիկան արտառոց չէ`ոչ միջազգային մակարդակում, ոչ էլ Հայաստանի համար. «ՀՀ-ում երբևիցե չի դադարեցվել դեղերի դեղատոմսով դուրս գրումը»: Ասաց նաեւ, որ հիմնականում դեղ արտադրողներն են որոշում` տվյալ դեղը դեղատոմսո՞վ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ: Որոշումը կախված է դեղի վտանգավորության աստիճանից, փորձարկումից եւ այլն:

Կառավարության վերջին որոշումն էլ, ըստ փոխնախարարի, հիմնված էր ուսումնասիրությունների վրա: Իսկ դրանք ցույց են տվել, որ տեղի է ունենալու հիվանդների հոսքի ավելացում: Փոխնախարարը վիճակագրություն բերեց` նախկինում ամեն տարի գրվել 1 մլն 800 հազարից 2 մլն դեղատոմս: Փոխնախարարը բացատրում է`յուրաքանչյուր հիվանդին չորս- հինգ դեղ դեղատոմսով է դուրս գրվել: Դա արվել է թմրանյութերի, հոգեմետ դեղերի, արտոնյալ դեղերի դուրս գրման ժամանակ. «Հիմա քանի որ իրավիճակը բարդանում է, մենք հասկացանք, նաեւ բժշկական տվյալներ ունենք, որ պետք է սկսենք հակաբիոտիկների դեղատոմսով դուրս գրումից: Իրավիճակը ցույց է տրվել, որ մի շարք առավել շատ հակաբիոտիկներ, կորցրել են իրենց ազդեցությունը, քանի որ դրանց ոչ մեթոդական, ոչ բժշկական օգտագործումը հանգցնում է նրան, որ միկրոօրգանիզմները դիմադրողականություն են ձեռք բերում, հարմարվում են այդ հակաբիոտիկներին եւ երբ հակաբիոտիկը կարող է կյանքի փրկության միջոց հանդիսանալ, չի օգնում»:

Երկրորդ փուլը վերաբերվում է լուծույթներին`ներարկվող դեղերը, անկախ դոզայից, քանակից եւ ձևից, անպայման դեղատոմսով են դուրս գրվելու, քանի որ մեծ կոնցենտրացիայի առաջացման հետեւանքով կարող են անցանկալի երեւույթներ առաջանալ: Հուլիսի 1-ից կսահմանափակվի նաեւ լուծույթների վաճառքը:

Երրորդը փուլը հոկտեմբերի մեկն է. դեղատոմսերով դուրս գրվելիք դեղերի ցանկը կառավարությունը հաստատել է:

Սերգեյ Խաչատրյանը տուրք չի տալիս խոսակցություններին, թե նախարարությունն անպատրաստ է մտել այս գործընթացի մեջ: Ասում է` հանդիպումներ-քննարկումներ են ունեցել բժիշկների, դեղեր արտադրող ընկերությունների հետ, այդ թվում նաեւ մարզերում. «Հասկանում ենք, որ առաջացել են որոշ լարումներ: Մեր մեղքն այն է, որ թիրախավորված, հասանելի տեղեկություն չի տրվել բնակչությանը»: Փոխնախարարը մեկ անգամ էլ հստակեցրեց` առանց դեղատոմսերի մարդը կարող է արագ`թեթեւ ցավազրկողներ, ջերմություն եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031