Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մինչեւ չպարզվի, թե մարտի 1-ին ով է իսկապես զոհ եղել եւ ով ուղղակի թալանով զբաղվել՝ ոչ մի բան էլ չի որոշվի. Մարտին Վարդազարյան. «Հայկական ժամանակ»

Մարտ 16,2018 12:14

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո կոմպոզիտոր, Երեւանի ավագանա ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր։

Երեկ «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինիս առողջական վիճակը եւ ի վիճակի՞ է արդյոք մասնակցել մարտի 19-ին կայանալիք ավագանու նիստին։ Մարտին Վարդազարյանն ասաց, որ չնայած ամբողջությամբ չի ապաքինվել եւ ինքնազգացողությունն էլ լավ չէ, այնուամենայնիվ, անպայման մասնակցելու է նիստին։

– «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին։ Առաջարկը կհաստատվի՞ ավագանու կողմից։

– Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն բան չունեմ ասելու, բայց կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի հաշվին փողոց բացելը սխալ է: Երեւանում այնքան ազատ փողոցներ կան, պարտադիր չէ, որ դա լինի քաղաքի կենտրում եւ Վազգեն Սարգսյանի հաշվին։

– Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագծին։

– Մինչեւ չպարզվի, թե մարտի 1-ին ով է իսկապես զոհ եղել եւ ով ուղղակի թալանով զբաղվել՝ ոչ մի բան էլ չի որոշվի։ Պետք չէ հերոսացնել ամեն մեկին։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031