Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարեկան 40-50 հազար մարդու արտագաղթը հեչ քննադատելու բան չէ ու վկայում է բացառապես երկրի կայուն զարգացման մասին. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 16,2018 12:10

«Խուճապ կա այն մարդկանց մոտ, ում հանգիստ չի տալիս Հանրապետական կուսակցության, իշխանության, նախագահի վարած արդար, արդյունավետ ներքին եւ արտաքին քաղաքականությունը, որովհետեւ պետք է քննադատեն, բայց քննադատելու բան չկա», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՉԻ» – Փաստորեն ընդդիմադիրները խուճապի մեջ են։ Տարեկան 40-50 հազար մարդու արտագաղթը հեչ քննադատելու բան չէ ու վկայում է բացառապես երկրի կայուն զարգացման մասին, ապրիլյան պատերազմում 700 հեկտար կորցնելը փայլուն հաղթանակ է, այն, որ Ռուսաստանը ժամանակակից սպառազինություն է վաճառում Ադրբեջանին՝ վկայում է մեր ճկուն արտաքին քաղաքականության մասին, աննախադեպ գնաճը բնակչության կենսամակարդակի կտրուկ բարձրացման լավագույն ապացույցն է, Սաշիկի մոտ էլ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է։

Այնպես որ՝ խուճապահար եւ վշտաբեկ ընդդիմադիրներին մնում է միայն ցած նետվել Դավիթաշենի կամրջից, այն էլ՝ աչալուրջ եւ սաստիկ անկաշառ ոստիկաններն անմիջապես կանխում են…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031