Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական հետապնդումները և պատիժները դեռևս համարվում են Հայաստանի իրականությունը, ինչպես օրինակ Անդրեաս Ղուկասյանի դեպքն է. Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորում

Մարտ 16,2018 12:03

2018 թվականի մարտի 12-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության նոր ճարտարապետության ներդրման մեկնարկի միջոցառումը, որին հաջորդել է Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, Եվրոպական Միության, Արևելյան Գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Արևելյան Գործընկերության անդամ երկրների 2020 թվականի Համագործակցային առաջնահերթությունների  իրականացման մեթոդական և տեխնիկական հարցերը, որոնց շրջանակներում խիստ կարևորվել է քաղաքացիական հասարակության դերն ու մասնակցությունը։

Հանդիպմանը մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով հանդիսանում է նաև Արևելյան  Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի վերստուգող հանձնաժողովի, 1-ին աշխատանքային խմբի համակարգող:

Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումն իր ուղերձն է հղել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հայտնելով իր  պատրաստակամությունը նոր ճարտարապետության իրականացման գործում, ինչպես նաև անդրադարձել է Արևելյան Գործընկերության անդամ երկրներում   առկա խնդիրներին։

Հայաստանի առնչությամբ մասնավորապես ասվում է՝

Հայաստանում Եվրոպական Միությունը պետք է խթանի քաղաքացիական հասարակության կառուցակարգային ներգրավումը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ճանապարհային քարտեզի նախապատրաստական և իրականացման գործընթացներին:

Համաձայնագրով նախատեսված քաղաքացիական հասարակության երկկողմ հարթակի ձևավորումը պետք է լինի հիմնված լինի ներառական սկզբունքի և գործող եվրոպամետ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հենքի վրա, ինչպիսին է օրինակ ԱլԳ ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Վերջերս մշակված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի խախտում է թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքները և սահմանում է, որ Կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ այն օրվանից, երբ արդեն ընտրված նախագահը կսկսի իրականացնել իրեն վերապահված գործառույթները:

Դատական համակարգի, դատախազության և հետախուզական մարմինների անկախության սահմանափակումը, երբ բոլոր որոշումները և իշխանությունը կենտրոնացված են իշխող կուսակցության շուրջ բավականին մտահոգիչ են:

Վերջապես, քաղաքական հետապնդումները և պատիժները դեռևս համարվում են Հայաստանի իրականությունը, ինչպես օրինակ Անդրեաս Ղուկասյանի դեպքն է: Այս գործը Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված առաջին գանգատն է, որը ներկայացվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումներով (այն է՝ իրավունքների և ազատությունների սահմանափակում այլ հիմքով, քան նախատեսված են Կոնվենցիայով):

Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ուղերձը Արևելյան Գործընկերության նոր ճարտարապետության ներդրման մեկնարկի միջոցառմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031