Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյան. «Գուցե նաեւ հիմա քաղաքական իրավիճակն է ստիպում, որ նախագահը որոշակի քայլեր անի». «Ժողովուրդ»

Մարտ 16,2018 11:44

Մարտ-ի 1-ի գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա որոշվեց այսպիսի քայլ կատարել եւ արդյո՞ք այս ամենը կարող էր լինել առանց Սերժ Սարգսյանի թույլտվության։

– Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ եւ անկաշկանդ վարույթ իրականացնող մարմին։ Ես այդ տպավորությունը չունեմ։ Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերեւների կամքը։ Իսկ թե վերեւների կամքն ինչ նկատառումներով է թույլ տալիս, որ այսպիսի բաներ զարգանան, չեմ կարող ասել։ Միգուցե հանրության մեջ զարգացել է այդ պահանջատիրությունը, գուցե նաեւ հիմա քաղաքական իրավիճակն է ստիպում, որ նախագահը որոշակի քայլեր անի։ Այս տեսանկյունից իր համար երեւի նպաստավոր իրավիճակ է, որ հանրությանը հանգստացնի, ասի, որ փաստերը քննության առարկա են դառնում, եւ պետք է համբերեք։ Թե ամբողջ իրավիճակից ով ինչ օգուտ կքաղի, ես չեմ կարող ասել։

– Նույն «Ելք» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ականատես եղանք, որ նույնիսկ ՀՀԿ-ի շուրթերից սլաքներն ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը։ Արդյոք այս զեկույցին ընթացք տալը եւս նրա դեմ ուղղված ենթատեքստեր է պարունակում։

– Միշտ երկրորդ նախագահը խնդիր ունեցել է, այնպես չէ, որ թիրախավորված է դա, ես այդ կարծիքին չեմ։ Իհարկե, ամենամեծ տեղը նրանն է եղել։ Ուժային կառույցները եւ այլն, նրա ձեռքին են եղել, ես այդպես չեմ մտածում։ Լուրջ խնդիր է, թե էլ ով կա նրա հետ։ Այս տեսանկյունից ես ուզում եմ, որ ճիշտ մտածենք, որովհետեւ այդ միջոցառման հեղինակներն այդ ժամանակվա իշխանավորներն են եղել։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031