Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը «դեմ» քվեարկեց վարչապետին ուժեղացնելու նախագծերին

Մարտ 16,2018 11:42

ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին: «Դեմ» քվեարկեց միայն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին մտահոգում է մարդու օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումը շահույթի աղբյուր դարձնելու արգելքը: «Շահույթի աղբյուր դարձնելու դրույթը խնդիր է, բայց ուղղել չի էլ լինի, քանի որ Սահմանադրությունից է գալիս սխալը»,- հիմնավորեց Նիկոլ Փաշինյանը:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մեկ անգամ էլ բերեց այս առումով միջազգային փորձը`նկատելով, որ Հայաստանը գնացել է եվրոպական մոդելով եւ ընդունել է Սահմանադրությամբ, ուստի մեզ մոտ արգելվում է մարդու օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումը շահույթի աղբյուր դարձնել:

Նիկոլ Փաշինյանը «դեմ» քվեարկեց նաեւ մոտ մեկ տասնյակ հարցերին, որոնք ևս երկրորդ ընթերցման ռեժիմում են, քանի որ քաղաքական դիրքորոշում ունեն`կարծում են, որ առաջարկվող փոփոխություններով նախարարությունները թուլացվում են, երկրորդ ալիքով ուժեղացնելով վարչապետի դիրքերը: Հարցերի առաջին ընթերցման ժամանակ, «Ելք»-ը նույնպես «դեմ» է եղել այդ հարցերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031