Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոգևորության և ուրախության որևէ առիթ չկա, երբ ռեգիոնալ երկրները քննարկում են Հարավ-Արևմուտք տրանսպորտային երթուղու հարց, իսկ Հայաստանը դուրս է այդ ամենից. «Ժամանակ»

Մարտ 16,2018 11:33

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտի 15-ին Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը: Բաքվում չորս երկրների նախարարների հանդիպումը տարածաշրջանային հերթական ձևաչափն է, որի հեռանկարայնությունը, անշուշտ, դեռ պարզ չէ, որը սակայն, այդուհանդերձ, բավականին ուշագրավ է և դիտարկման արժանի: Ակնհայտ է, որ Բաքվի և նաև Անկարայի համար այս ֆորմատը ևս ի թիվս այլ շարժառիթների, ունի նաև հակահայկական, Հայաստանն ու Արցախը, այսպես ասած, մեկուսացնելու շարժառիթ:

Այս առումով տանդեմի մոտ ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ: Տվյալ պարագայում հազիվ թե ողջախոհ լինի մտածել, թե հնարավոր է Իրանի և Վրաստանի ներգրավումով մեկուսացնել Հայաստանը: Տվյալ պարագայում, Բաքուն թերևս ունենա միայն հոգեբանական էֆեկտ, այն էլ գուցե Հայաստանի հանրային որոշ շրջանակների վրա միայն: Անշուշտ, ոգևորության և ուրախության որևէ առիթ չկա, երբ ռեգիոնալ երկրները քննարկում են Հարավ-Արևմուտք տրանսպորտային երթուղու հարց, իսկ Հայաստանը դուրս է այդ ամենից: Մյուս կողմից սակայն սա մի իրողություն է, որի բանալին Հայաստանի ձեռքում չէ, և Հայաստանի առաջ էլ դրվում են միանալու անընդունելի, վտանգավոր և անարժանապատիվ պայմաններ: Մյուս կողմից, խոշոր հաշվով, խնդիրը այն չէ, թե ինչ են պայմանավորվում մեր շուրջ: Հայաստանն ունի երկու կարևոր խնդիր՝ դինամիկ զարգացնել իր հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, և արդյունավետ օգտագործել տնտեսական զարգացման իր ռեսուրսները, այդ թվում՝ Վրաստանի և Իրանի ընձեռած հնարավորությունները:

Մուսա Միքայելյան

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    իրականությունից կտրված ևս մի հոդված..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031