Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարի Հայաստանում քաղցկեղից 5700 մարդ է մահացել

Մարտ 16,2018 11:23

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հանձնաժողովի այսօրվա նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ Հայաստանը քաղցկեղից մահացության շատ վատ ցուցանիշներ ունի: Վերջերս հրապարակված զեկույցի համաձայն, երկրորդ տեղում է:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կիսում է Նիկոլ Փաշինյանի մտահոգություններն`արդեն թվերով. 2017 թվականին Հայաստանում գրանցված 27 հազար մահացության դեպքերից 15-ը արյան շրջանառության` սիրտ- անոթային հիվանդությունների պատճառով են, 5700-ը` քաղցկեղի պատճառով:

Պայմանավորվեցին`այս խնդիրների վերաբերյալ առանձին քննարկումներ անցկացնել:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ մտահոգություն էլ ուներ`կապված դեղերի`դեղատոմսերով վաճառքի հետ. «Կառավարության կայքից որքան տեղեկատվություն ստացա, մոտ 70 տոկոսով մեղմվել է»: Առաջիկայում «Ծառուկյան» դաշինքն այս թեմայով խորհրդարանական լսումներ է կազմակերպում: Հակոբ Հակոբյանը դեմ չէ, լսումներից զատ հանձնաժողովում էլ քննարկում կազմակերպել այս հարցով, բայց, առաջարկում է` մինչ այդ առանձին քննարկումով քննարկման առարկան որոշել: Իր համար մի բան հստակ է. «Բժիշկն է բուժում հիվանդին եւ բժիշկն է պարտավոր դեղ նշանակելու: Ինչպե՞ս պետք է նշանակի`կա օրենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031