Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Ռոբերտ Քոչարյանին մինչեւ հիմա ոչ մեկն էլ պատին չի սեղմել». «Հայկական ժամանակ»

Մարտ 16,2018 11:20

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է ընթացք տալ Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցին եւ այն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ուսումնասիրության։

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ կրկին անխուսափելի է դառնում Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննելու խնդիրը։

 – Պարոն Քոչարյան, փաստորեն ստացվում է, որ 8 տարի առաջ հրապարկված ձեր զեկույցը նախաքննական մարմինը նոր է սկսում ուսումնասիրել։

– Այդպես է ստացվում։ «2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ, երբ ես ներկայացրի Փաստահավաք խմբի հետ կապված խնդիրները, դատախազության ներկայացուցչին ասացի, որ լավ կլինի անընդհատ 10 տարի նույն բանը չբերեք Մարտի 1-ից առաջ ներկայացնեք, ասում եք՝ նոր հանգամանք չկա, ահա զեկույցը՝ որպես նոր հանգամանք, չնայած նրան, որ դա հրապարակված է 2010 թ.։

Հիմա մենք կհետեւենք, թե այդ ուսումնասիրությունների  ընթացքում իրենք ռեալ իրավական գործողություններ անելու են, թե՝ ոչ։ Ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է ե՛ւ դատախազության, եւ նախաքննական մարմնի համար՝ իրավական գնահատական տալու Մարտի 1-ի ամենակարեւոր դրվագներից մեկին՝ զինված ուժերի ներգրավվածությանը։

Կարծում եմ, որ առնվազն խախտվել է մեր երկրի Սահմանադրությունը, խախտվել են նաեւ մի շարք օրենքներ, առնվազն Միքայել Հարությունյանը պետք է փաստաբանի միջոցով կազմակերպի իր պաշտպանությունը, եթե իրեն կանչեն հարցաքննության։

– Վերլուծաբանների շրջանում կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը այս գործը վերակենդանացրեց Ռոբերտ Քոչարյանին պատին դեմ տալու համար։

– Ռոբերտ Քոչարյանին մինչեւ հիմա ոչ մեկն էլ պատին չի սեղմել, Քոչարյանն անհանգստացավ, երբ տեսավ, որ իր հետ կապված դրվագները նորից բարձրացվում են, եւ ինքը շուտ թե ուշ պետք է պատասխան տա։ Կարծում եմ, ճիշտ կլիներ իր գրասենյակի ներկայացուցիչը ոչ թե ամպագոռգոռ հայտարարությամբ հանդես գար, այլ պատրաստակամորեն հանդես գար Քոչարյանը, որ նախաքննական մարմնին պատրաստ է ներկայացնել այն ամբողջ տեղեկատվությունը, որ մինչեւ հիմա ինքը տիրապետում է եւ ոչ մեկին այդ մասին դեռ տեղյակ չի պահել։ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնողը պետք է պատրաստ լինի նաեւ իշխանությունը կորցնելուց հետո էլ իր նախագահի կեցվածքը պահել։ Իսկ գրասենյակի հայտարարությունը բացարձակ այդ կեցվածքի մասին չի խոսում։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031