ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է ավագանու «Երկիր ծիրանիի» անդամ, կոյուղաջրերի ակցիայից հայտնի Մարինա Խաչատրյանի հետ՝ որպես «հերոսուհու», եւ ծաղիկներ նվիրել նրան: Այս առնչությամբ հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության ամենաագրեսիվ անդամներից մեկին՝ Լեւոն Իգիթյանին:
– Պարոն Իգիթյան, Եվրամիության դեսպան պարոն Պյոտր Սվիտալսկին ծաղիկներ նվիրեց Մարինա Խաչատրյանին…
-Ո՞վ ա Մարինա Խաչատրյանը, չեմ ճանաչում: Չգիտեմ, չեմ ճանաչում:
– Մարինան այն կինն է, որի հասցեին, ինչպես լրատվամիջոցները գրեցին, վատ բառ էիք օգտագործել:
-Լավ եմ արել: Ուրիշ ի՞նչ հարց ունեք:
– Այսինքն հիշեցիք:
-Ես ինչ ասում եմ, ողջ կյանքում ասածիս ու արածիս համար պատասխան եմ տվել:
Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում