Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես են լրագրողները լուսաբանելու Երևանի ավագանու նիստերը. պարզաբանում է Արթուր Գևորգյանը. 168.am

Մարտ 16,2018 10:51

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Երևանի ավագանու փետրվարի 13-ի հայտնի նիստից հետո քաղաքապետարանում որոշել են, թե մարտի 19-ից սկսած լրագրողները չեն կարող մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ:

168.am-ը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ինչպես են լրագրողները լուսաբանելու նիստը:

Ի պատասխան՝ նա ասաց. «Նախ ասեմ, որ ներկայումս լրատվամիջոցների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա իրականացվում են համապատասխան պայմանների ապահովման աշխատանքներ, որի արդյունքում բացի հարմարավետությունից կերաշխավորի նաև անխափան հեռարձակման և լուսաբանման հնարավորությունը: Եվ հաշվի առնելով կատարվող աշխատանքների ծավալն ու սարքավորումների փորձարկման գործընթացի առանձնահատկությունները, ավագանու մարտի 19-ի նիստը լրագրողները կարող են ամբողջությամբ լուսաբանել թե՛ անմիջապես նիստերի դահլիճից և թե՛ անհրաժեշտ նոր սարքավորումներով կահավորված հատուկ առանձնացված տարածքից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031