Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը հաղթանակը բաց թողեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ պարտիայում

Մարտ 16,2018 10:21

Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին:

Ամբողջ պարտիայի ընթացքում հայկական շախմատի առաջատարը մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն կարեւոր պահին վրիպում թույլ տվեց, եւ Գրիշչուկը հասավ ոչ-ոքի արդյունքի:

Այսօր Լեւոն Արոնյանը սեւերով խաղալու է ամերիկացի Ուեսլի Սոի հետ: Վեցերորդ տուրից առաջ մեր գրոսմայստերը 2,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031