Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբները հայերին տեսնելով բացականչում էին՝ «Փող չկա՞»

Մարտ 16,2018 15:30

Շարմ էլ Շեյխում առեւտրականները բավականին կրեատիվ մտածողություն ունեն՝ սկսած «գին» կրակելուց, մինչեւ տուրիստներին գրավելու տարատեսակ մեթոդները: Նրանք պարզապես հաճույք են ստանում սակարկությունից, ու եթե գնորդը կարողացավ մրցել, 45 դոլարանոց պայուսակն, օրինակ, կարող է գնել 10 դոլարով: Լավ սակարկող կանանց խանութպանները միանգամից սեր են խոստովանում եւ մի քանի ուղտի դիմաց ուզում են կնության տանել:

Բացի այդ, խանութների մուտքի մոտ, վաճառվող ապրանքների վրա տվյալ օրվա ամսաթվով փակցնում են խանութպանի ուղերձը, օրվա ասելիքը: Դրանք հիմնականում նուրբ հումորով շաղախված երկտողեր են, թե՝ «գնիր այս թեյը, կինդ իրեն կզգա աշխարհի տերը», «Իջիր ուղտի վրայից, ըմպիր այս ընտիր թեյից»: Երկտողերը հաճախ խանութպանի գովազդն են լինում, թե ինչքան լավ տղա է Ահմեդը, Մուսթաֆան կամ Մուհամեդը: Ուշագրավ է, որ հայերն այնքան են Եգիպտոսի խանութներում ասել՝ «փող չկա», որ առեւտրականները հայերին տեսնելով՝ բացականչում էին. «Բարեւ, ո՞նց ես, ի՞նչ կա չկա, փող չկա՞»:

Լուսանկարները՝ Հ. ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

15.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031